Ռուս տիեզերագնացների արշավախումբը կարող է վայրէջք կատարել Լուսնի վրա 2020թ., հինգշաբթի հայտարարել է Դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Վլադիմիր Պոպովկինը: «Այսօր գիտությունը հասել է այն մակարդակի, որ հնարավոր է օգտագործել Լուսինը: Կարծում եմ, մինչ 2020թ. մարդը կլինի Լուսնի վրա»,-ասել է Պոպովկինը «Էխո Մոսկվի» ռադոիկայանին:
«Ռոսկոսմոսի» ղեկավարը հիշեցրել է, որ հայտարարված է տիեզերագնացների բաց մրցույթ, որին կարող է մասնակցել ՌԴ ցանկացած քաղաքացի, որն ունի տեխնիկական կամ բժշկական կրթություն: «Սկզբում կլինի հեռակա ընտրություն: Կարող եմ ասել, որ այդ ջոկատը կնախապատրաստվի Լուսին թռչելու համար»,-ասել է նա:
Պոպովկինը նշել է , որ ՆԱՍԱ-ի և Եվրոպական տիեզերական գործակալության հետ քննարկվում է համագործակցության երկու տարբերակ՝ կամ բազա կստեղծվի Լուսնի վրա, կամ կայան կկառուցվի լուսնի ուղեծրում: