Այդ մասին խոսվում է News Corporation ընկերության մամուլի հաղորդագրությունում: News Corporation-ի կազմի մեջ է մտնում նաև Dow Jones-ը:
«Լեքսը արդեն 2 տասնամյակ է առաջատար ուժ է հանդիսանում ֆինանսական և արդյունաբերական լուրերի ոլորտում: Նրա ղեկավարման ունակությունն անգնահատելի է ընկերության համար` թվային տեխնոլոգիաների շրջանում»,-ասվում է ընլերության մամուլի հաղորդագրությունում:
Ֆենվիկը, ով վերջին 25 տարիները գլխավորում է Bloomberg ընկերության ղեկավար պաշտոններ, փետրվարի 13 կանցնի նոր պաշտոնի:
Ֆենվիկը այդ պաշտոնում փոխարինել է Լես Հինթոնին, ով համարվում էր Ռուպերտ Մերդոկի աջ ձեռքը, ընդգծում է Independent պարբերականը:






