2011թ. Բրազիլիան նավթի ու գազի արդյունահանման ռեկորդ է սահմանել, հայտնել է այդ երկրի Նավթի, գազի ու կենսավառելիքի (ANP) ազգային գործակալությունը:
Ըստ գերատեսչության տվյալների, 2011թ. երկիրն արդյունահանել է 768 բարել նավթ և 24 մլրդ խմ բնական գազ, որոնք ամենամեծ ծավալներն են երկրի նավթագազային հատվածում:
2002-2011թթ. նավթի ու գազի արդյունահանումն աճել է 45 ու 55 տոկոսով, իսկ 2006թ. երկիրը հասել է այսպես կոչված ինքնաբավարարման նավթի ոլորտում, երբ նավթի սեփական արտադրությունն առաջին անգամ գերազանցել է նավթի պահանջարկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:






