Փետրվարի 8-ին Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայիև մեխանիկայի ֆակուլտետում գտնվող Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնում կանցկացվի անվճար սեմինար Android օպերացիոն համակարգ թեմայով։
Դասընթացին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով դիմում-հայտը մինչև փետրվարի 7-ը։ Դիմում-հայտը կարելի է ներբեռնել կենտրոնի կայքից։
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնի պաշտոնական բացումը կայացավ 2011-ի նոյեմբեր ամսին։ Կենտրոնը գործում է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում։ Կենտրոնի նպատակն է խորացնել երկկողմանի համագործակցությունը ՏՀՏ ոլորտում և նպաստել երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը, կազմակերպել համատեղ հետազոտական աշխատանքներ և այլն: