ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի անձնական կարծիքով ճիշտ կլինի, եթե ՀՀԿ ընտրացուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը, որը կուսակցության ղեկավարն է: «Սերժ Սարգսյանը և որպես երկրի նախագահ, և որպես ՀՀԿ ղեկավար մեծ հեղինակություն ունի, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, թիմերի համախմբման լուրջ գործոն հանդիսանալով տարբեր մարզերում, և լավ արդյունք ապահովի»,-ասել է Սահակյանը: Ընդ որում լրագրողների այն հարցին, թե ով պետք է լինի ցուցակի երկրորդ և երրորդ տեղում, Սահակյանը ժպտալով պատասխանել է. «Թող դա նախընտրական ինտրիգ մնա»:
Ըստ Սահակյանի, մարտի 10-ին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարում կներկայացվեն ցուցակի ձևավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաև տեղի կունենա կուսակցության նախագահի ու գործադիր մարմնի ընտրությունները: Նա բացառել է, որ Սերժ Սարգսյանը կարող է չվերընտրվել: Ինչ վերաբերում է ՀՀԿ վերջնական ցուցակին խորհրդարանական ընտրություններում, ապա Սահակյանը հայտարարել է, որ հավանաբար այն կներկայացվի համագումարից առաջ կամ անմիջապես հետո:






