Աստղագետները հայտնաբերել են ևս մեկ էկզոմոլորակ, որը նման է Երկրին: Astrophysical Journal Letters-ը հրատարակման է ընդունել գիտնականների հոդվածը, իսկ դրա էլեկտրոնային տարբերակը կհայտնվի arXiv.org կայքում:
Հետազոտության օյեկտ է հանդիսանում GJ 667 կարմիր թզուկների եռահամակարգը, որը տեղակայված է Կարիճի համաստեղությունից 22 լուսային տարվա հեռավորության վրա: Գիտնականները վերլուծել են տվյալները, որոնք հավաքվել են Gl 667C աստղային համակարգի բաղադրիչներից մեկի 4 տարվա դիտումների արդյունքում:
Աստղագետները հաստատել են, որ համակարգում առկա է նվազագույնը 1 էկզոմոլորակ: Աստղի շուրջ նրա պտույտի ժամանակը 28 օր է, իսկ քաշը` 4.5 երկրային: Նոր մոլորակը տեղակայված է շրջանում, որը պիտանի է բնակության համար, այսինքն դրա վրա կարող է լինել ջուր` հեղուկ վիճակում:
Մոլորակը հայտնաբերվել է աստղի սպեկտրի, մասնավորապես, դրա վրա մոլորակների գրավիտացիոն ազդեցության վերլուծության արդյունքում: Բացի այդ, գիտնականները կարողացել են գրանցել մի քանի ազդանշաններ, որոնք կարող են լինել GJ 667C ևս մի քանի մոլորակների առկայության հետևանք: Ամենայն հավանականությամբ այդ համակարգում մոլորակների ընդհանուր թիվը 4 է:
Նոր մոլորակը երկրային նմանությամբ, բնակության համար պիտանի թվով 4-րդ մոլորակն է: Առաջինը հայտնաբերվել է 2011թ դեկտեմբերին և կոչվում է Kepler-22b և Երկրից գտնվում է 600 լուսային տարվա հեռավորության վրա: