PandaLabs լաբորատորիան Facebook-ում հայտնաբերել է նոր վիրուս: Ինչպես հաղորդում են արտասահմանյան աղբյուրները, վիրուսը փոխանցվում է Քեթի Փերիի և նրա նախկն ամուսին դերասան Ռասել Բրենդի կեղծ տեսահոլովակի միջոցով:
Օգտագործողներին առաջարկվում է ներբեռնել «պլագինը» հոլովակը դիտելու համար, իսկ վիրուսի տակ կա կեղծ 4000 «հավանում եմ»:
Օգտագործողի պրոֆիլ թափանցած որդն ավտոմատ կերպով տարածվում է նրա ընկերներին Firefox և Chrome բրաուզերների միջոցով:
Համակարգիչն արգելափակվում է և խարդախները փող են պահանջում այն աշխատանքայն վիճակի բերելու համար: