Ներկայիս իրավիճակը տարածաշրջանում այսօր քննարկել են Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-իրանական համագործակցության հեռանկարները: Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթի հետ: Նրանք շոշափել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-բրիտանական ռազմական համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: