Apple ընկերությունը Գերմանիայում վաճառելու է իր iPhone սմարթֆոնները և iPad պլանշետներն իր ինտերնետ-խանութի միջոցով: Գերմանական դատարանը նախօրեին կասեցրել էր iPhone-ներ և iPad-ների վաճառքը Motorola Mobility ընկերության արտոնագրային հավակնությունների պատճառով, գրում է All Things Digital-ը՝ վկայակոչելով Apple ներկայացուցիչներին:
Գերմանական դատարանը ճանաչել է Apple-ի հանդեպ Motorola-ի պատենտային հավակնությունները դեռ դեկտեմբերին: Ավելի ուշ ուրբաթ օրը Apple-ը հասել է դատական արգելքի ժամանակավոր կասեցմանը, ինչը թույլ կտա Motorola պատենտներն օգտագործող սարքերը վերադարձնել ինտերնետ-խանութներ: