AM
4 Փետրվար 2012 - 08:14 AMT

Հայկական կոնյակը կարող է մոլորության մեջ գցել եվրոպացի սպառողի՞ն

ԵՄ օրենսդրությամբ խստորեն պահպանում են ապրանքի անվանումը, աշխարհագրական ծագումը: Բացի այդ, ինչպես պարզաբանել է գերմանացի փորձագետ, դատավոր Մարկուս Շնայդերը, օրենքով նախատեսված են դրույթներ, որոնց միջոցով կարելի է խուսափել մի իրավիճակից, երբ արտադրողը կարող է մոլորության մեջ գցել սպառողին:

Փետրվարի 3-4 Աղվերանում անցնում է ԶԼՄ-ի հետ սեմինար-քննարկում «Անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումները, դրանց բացահայտումը, դադարեցումը և կանխարգելող միջոցառումները» թեմայով, որն ընթանում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ փոխհամագործակցությամբ:

Փորձագետը որպես օրինակ է բերել հայտնի Warsteiner գարեջրի արտադրությունը Պադերբորնի գործարանում: Ըստ նրա, սպառողին մոլորության մեջ է գցում այն փաստը, որ այդ գարեջուրն, իրականում, չի արտադրվում բուն Վարշտայնում: Նա հավելել է, որ եթե գարեջրի շշի ավերսի վրայի դրոշմը առավել տեսանելի լիներ, ապա, բնականաբար, դա չէր մոլորեցնի սպառողին, որը ցանկանում է օգտագորՙել հենց Վարշտայնում արտադրված գարեջուրը;

Շնայդերը նշեց նաև, որ եթե ԵՄ երկրներ արտահանվի «Հայկական կոնյակ» անվանումով ապրանքը, ապա լուրջ խնդիրներ կառաջանան, քանի որ ըստ եվրոպական օրենսդրության, այդ աշխարհագրական անվանումը պատենտավորված է ֆրանսիական Կոնյակ քաղաքի կողմից:

Ուստի Pernod Ricard-ը ԵՄ շուկա է արտահանում ալկոհոլային խմիչք, որի վրա նշված է, որ դա հայկական բրենդի է: