Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետները հայտնաբերել են GJ 667Ccանվանումով նոր էկզոմոլորակ: Այն ընկած է Կարիճի համաստեղությունում Երկրից 22 լուսային տարի հեռավորության վրա՝ գրեթե հարևանությամբ, գրում է ՌԲԿ-ն:«GJ 667Cc-ը շատ մոտ չէ այն աստղին, որի շուրջ պտտվում է, բայց այդքան էլ հեռու չէ: Դա նշանակում է, որ նրա ուղեծիրն ընկած է «բնակելի գոտում»՝ այն շրջանում, որտեղ մակերեսային ջրերը կարող են գոյություն ունենալ հեղուկ վիճակում»,- նշել է Սանտա Կրուզի Կալիֆորնիական համալսարանի աստղագետ Սթիվեն Ֆոգտը:
Էկզոմոլորակը 4,5 անգամ ծանր է երկրից: Աստղը, որի շուրջ պտտվում է էկզոմոլորակը, բավական խամրած է, ուստի GJ 667Cc-ն ավելի քիչ լույս է ստանում, քան Երկիրն Արևից:
«Եթե մոլորակը մթնոլորտ ունի, ապա, հավանաբար, այն կարմրավուն է: Դա ստեղծում է օրվա մութ ժամերի պատրանք: Եվ եթե այնտեղ կյանք կա, ապա, ամենայն հավանականությամբ, այն խիստ տարբերվում է մերից»,- կարծում է Քարնեգիի Գիտության ինստիտուտի առաջատար մասնագետ Գիլլեմ Անգլադա-Էսկուդեն: