Ֆիննական բջջայիններ արտադրող Nokia ընկերությունն իր պաշտոնական մամլո հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ շուտով շուկայում հասանելի կլինի իր Lumia 800 սմարթֆոնի սպիտակ մոդելը։
Nokia Lumia 800-ն աշխատում է Microsoft-ի Windows Phone 7.5 օպերացիոն համակարգով։ Այն ունի ինտեգրված Internet Explorer 9 բրաուզեր, 3,7 դյույմ անկյունագծով AMOLED ClearBlack էկրան,1.4 GHz հզորությամբ պրոցեսոր։ Սմարթֆոնը տեսանկարում է HD որակով, 16Գբ ներքին հիշողություն։
Windows Marketplace-ում հասանելի է ավելի քան 55 000 ծրագիր Lumia սնարթֆոնների շարքի համար։