AM
7 Փետրվար 2012 - 06:13 AMT

«Արմավիան» և ռուսական «Երևան Թրևել» տուրօպերատորը կհամագործակցեն

«ՄԻԿԱ Հոլդինգի» նախագահ, «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը և «ՕԴԱԿ Գրուփի» նախագահ, «Երևան Թրևելի» գլխավոր տնօրեն Հովհաննես Խաչատրյանը նախօրեին ստորագրել են համաձայնագիր ռազմավարական համագործակցության մասին:

«Միավորելով մեր տեխնոլոգիական և կազմակերպչական հնարավորությունները՝ կարող ենք այլ արդյունքի հասնել, քան այն, ինչ հիմա ունենք»,- ասել է Բաղդասարովը:

«Երևան Թրևելի» գլխավոր տնօրեն Հովհաննես Խաչատրյանի խոսքով, 2011-ին զբոսաշրջիկները հոսքը Հայաստան 18 տոկոսով ավելի շատ էր, քան 2010-ին: Ընկերությունը նախատեսում է 2012-ին ցույց տալ 35 տոկոսին մոտ արդյունք և զբոսաշրջիկների ավելի քան 80 տոկոսին ուղորդել «Արմավիայի» չվերթներ, ինչն այսօր, նրա խոսքով, լիովին իրատեսական է: «Ռուսաստանն ամենահավատարիմ զբոսաշրջային շուկան է Հայաստանի համար»,- ասել է Խաչատրյանը: