Եվրախորհուրդն առանձնահատուկ նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թուրան»-ը, Բաքվում հայտարարել է ԵԽԽՎ ղարաբաղյան հարցի առնչությամբ զեկուցող Թերի Դեւիսն Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի հետ հանդիպման ժամանակ: «Տարածաշրջան իմ այցը դրա ակնհայտ վկայությունն է»,- ասել է նա: Զեկուցողի խոսքերով` այլեւս չի կարելի ձգձգել հակամարտության կարգավորումը: Միաժամանակ, Դեւիսը ձեռնպահ է մնացել մանրամասներ հայտնելուց, «քանի որ դեռ չի ծանոթացել հակառակ կողմի դիրքորոշմանը»: