Փետրվարի 7-ին ողջ աշխարհը տոնում է Անվտանգ ինտերնետի միջազգային օրը։ Այս տոնը հիմնել է Եվրոպական հանձնաժողովը 2004-ին։ Տոնի նպատակն է պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ մասնավոր ընկերությունների ուշադրությունը հրավիրել ինտերնետից անվտանգ օգտվելու կաննոների իրազեկման բարձրացմանը։
Այսօրվա գլխավոր համակարգողն է ողջ աշխարհում Insafe ոչ առևտրային ընկերությունը (European Safer Internet Network), որի մեջ ներառված եմ մի շարք միջազգային ընկերություններ՝ ստեղծված Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Insafe-ի նպատակն է պրոպագանդել ինտերնետի անվտանգ օգտագործումն առաջին հերթին անչափահասների շրջանում։
Հայասատնում այսօր նույնպես նշում են այս տոնը։ ՀՀ կրթության և գիտության նախարարութան կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, Վորլդ Վիժն Հայաստան ընկերությունը, Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների Աջակցության Կենտրոն» հիմնադրամ և Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրել են փոխընմռնման հուշագիր՝ ուղղված ինտերնետի անվտանգ օգտագործման կաննոների իրազեկմանը։ Բացի դրանից այս ընկերությունները կազմակերպել էն «Բացահայտիր վիրտուալ աշխարհը…. ԱՊԱՀՈՎ» միջոցառումը։