AM
7 Փետրվար 2012 - 10:08 AMT

2011թ Հայաստանում արտադրվել է 21,5 տոկոսով ավելի կոնյակ

2011թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 15341,5 հազար լիտր կոնյակ, ինչը 21,5 տոկոսով ավելի է 2010-ի նույն շրջանի ցուցանիշից (12624,1 հազար լիտր):

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 9106,3 լիտր օղի, ինչը քիչ է 2010-ի հունվար- դեկտեմբերի ցուցանիշից 23,3 տոկոսով:

Բացի դրանից, 2011թ հունվար-դեկտեմբերին արտադրվել է 6177,7 հազար լիտր գինի 2010-ի 5812,0 հազար լիտրի փոխարեն (6,3 տոկոս աճ):

Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 14744,3 հազար լիտր գարեջուր, ինչը 4 տոկոսով քիչ է, քան 2010-ի հունվար-դեկտեմբերին` 15352,7 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 0,8 տոկոսով` կազմելով 623,1 հազար լիտր: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2011-ին ավելացել է 7,8 տոկոսով` կազմելով 41218,3 հազար լիտր: