31.12.11թ. դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 74,680,890 հազ. դրամ` 2010թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 51.2%-ով կամ 25,279,057 հազ. դրամով:
Ընդ որում` իրավաբանական անձանց տրված վարկերը կազմել են 62,004,050 հազ. դրամ (62.9% աճ), ֆիզիկական անձանց վարկերը`12,676,840 հազ. դրամ (11.7% աճ): 2011թ. առաջնային նշանակություն ունեցավ փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև խոշոր կորպորատիվ հաճախորդների վարկավորումը:
Ընդամենը 2011թ. ՓՄՁ վարկավորմանը հատկացվել է 3,409, 585 հազ. դրամ, իսկ խոշոր կորպորատիվ հաճախորդներին` 57,771,838 հազ. Դրամ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:






