Եվրահանձնաժողովի փոխնախագահ Նիլի Կրուսը երեքշաբթի հայտարարել է, որ եվրագոտին կարող է խուսափել «աղետից», եթե Հունաստանը ստիպված լինի լքել փոխարժեքային գոտին:
Այնուամենայնիվ, այս փուլում, Նիլի Կրուսը կարծում է, որ եվրոյի փոխարինումը դրահմի, կարող է լրջորեն ազդել Հունաստանի տնտեսության վրա:
«Սակայն աշխարհի վերջը չէ, երբ մեկը դուրս է գալիս եվրոյի գոտուց»,-կարծում է կառույցի ներկայացուցիչը:
Նրա կարծիքով, եվրագոտին չի կործանվի, եթե մի երկիր դուրս գա այնտեղից` ազգային դրամը վերականգնելու նպատակով:






