AM
7 February 2012 - 11:14 AMT

Samsung Galaxy S III գերբարակ է լինելու

Համաձայն հարավկորեական ԶԼՄ-ների, նոր Samsung Galaxy S III սմարթֆոնը 7 միլիմետրով բարակ է լինելու: Սմարթֆոնն ավելի բարակ է լինելու, քան Galaxy S, Galaxy S II և Galaxy Note ներկայիս սերունդը և iPhone 4S-ը:

Սարքի մյուս պարամետրերն առայժմ հայտնի չեն:

Ավելի վաղ, ըստ ԶԼՄ-ների տարածած տեղեկության, Galaxy S III կունենա քառակի պրոցեսոր: Էկրանը սարքավորված կլինի AMOLED Plus-ով` 4,65 դյույմ անկյունագծով, 12 մեգապիքսել մատրիցային տեսախցիկով: Սարքն աշխատելու է այսօրվա դրությամբ վերջին Android 4,0 Ice Cream Sandwich տարբերակով: Ինչպես ենթադրվում է, սարքը վաճառքի կհանվի 2012թ մայիսին:

Վերլուծաբանները սպասում էին, որ Samsung-ը կներկայացնի Galaxy S III սմարթֆոնը Mobile World Congress (MWC) ցուցահանդեսում, որը մեկնարկում է Բարսելոնայում փետրվարի վերջին: Սակայն ընկերության պաշտոնյաները նախազգուշացրել են, որ դա տեղի չի ունենա: Mobile Cowboy հոլանդական ռեսուրսը, հղելով անանուն աղբյուրին, նշում է, որ MWC-ին հարավկորեական ընկերությունը կներկայացնի Galaxy Note «սմարթֆոնապլանշետի» թարմացված տարբերակը: