Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն համարում է, որ Հայաստանի տարածքում գտնված ուրանի ոչ բոլոր հանքավայրրերը կարող են օգտագործվել արդյունաբերության մեջ, քանի որ հավանականություն կա բախվելու այդ տարածքներում բնակվող մարդկանց առարկության հետ: Այդ մասին նա ասել է փետրվարի 7-ին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում:
Նա նշել է, որ լավ է հասկանում մարդկանց, ովքեր պահանջում են շրջակա միջավայրի վրա ազդեցության բացակայության բացարձակ երաշխիքներ:Միաժամանակ նա չի բացառել, որ հնարավոր են դեպքեր, որ այդ ապացույցները չեն բավարարի այդ մարդկանց, «բայց նման բան նույնպես լինում է, քանի որ այդ մարդիկ վաղուց ապրում են այս հողում»:
Կիրիենկոյի կարծիքով, շատ կարևոր է, որպեսզի ուրանի հանքավայրերի հետախուզությամբ զբաղվող համատեղ ընկերությունը զբաղվի ոչ միայն ուրանի հանքավայրերի հետախուզությամբ, այլ նաև ուրիշ օգտակար հանածոների:






