Яндекс որոնողական համակարգը բոլոր օգտատերերի համար հարցումների անհատական հուշումներ է գործարկել, գրում է ՌԻԱ Նովոստին:
Որոնման հարցումը հավաքելիս գրանցված օգտատերերին կերևան ամենատարածված նման հարցումները, ինչպես նաև այն հարցումները, որոնք օգտատերն ինքն է ներմուծել Яндекс-ում: Անհատական հուշումները գրվելու են մանուշակագույնով և գտնվելու են ցուցակի վերին հորիզոնականներում:
Ավելի վաղ անհատական հուշումները հասու էին Яндекс-ից օգտվողների միայն մի մասին: Թեստավորման ընթացքում պարզ դարձավ, որ հուշումների նման տարբերակը պահանջված է օգտատերերի կողմից: Նրանք դրանցից օգտվում են երկու անգամ ավելի հաճախ, քան սովորական հուշումներից: