AM
9 Փետրվար 2012 - 06:25 AMT

Moody’s-ն ու S&P-ն Գազպրոմբանկի վարկանիշերը բարձրացրել են մինչև «Baa3» և «ВВ+»

Moody’s Investors Service (Moody’s) միջազգային վարկային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի երրորդ խոշորագույն բանկին` Գազպրոմբանկին շնորհել է «Baa3» ներդրումային մակարդակի ընթացիկ վարկային վարկանիշը, իսկ Standard & Poor's (S&P)-ը` «ВВ+»:

Գազպրոմբանկը հանդիսանում է համակարգաստեղծ բանկ և կարևորագույն դեր է խաղում իր պետության համար` նպաստելով բանկային հատվածի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնությունների իրագործմանը, ինչպես նաև իրականացնում է «Գազպրոմ» ԲԲԸ գործառնական գործունեության բանկային սպասարկումը:

«Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն (Ռուսաստան) հանդիսանում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ (Հայաստան) միակ բաժնետերը: