Հայաստանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները ստորագրել են արձանագրություններ բանակցությունների արդյունքներով: «Բանակցությունները բավական արդյունավետ են եղել, ձեռք է բերվել պայմանավորվածություն մի շարք ուղղություններում համագործակցության մասին»,- հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ռուս գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում:
Արձանագրության համաձայն, Հայաստանը և Ռուսաստանը սկսելու են համագործակցություն ռազմատեխնիկական համագործակցության, համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու, Իրանի, Թուրքիայի հետ սահմաններին սահմանամերձ ենթակառուցվածքներ, արտակարգ իրավիճակների հայ-ռուսական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու ոլորտներում:
Ռուսաստանի ԱԱԽ ղեկավար Նիկոլայ Պատրուշևը գոհունակություն է հայտնել, որ ամեն անգամ հայ գործընկերների հետ կանոնավոր հանդիպումների ժամանակ որոշվում են կոնկրետ խնդիրներ:






