Պեկինի իշխանությունները ուժեղացնում են միկրոբլոգերի սպասարկման վերահսկողությունը: Չինաստանում օգտատերերի քանակը հասնում է 250 մլն:
Դեկտեմբերին Պեկինը հետապնդման սպառնալիքով պահանջել է միկրոբլոգերի բաժանորդներին եռամսյա ժամկետում գրանցել իրական նույնականացման տվյալները, պատճառաբանելով թե դա հարկավոր է վեբ-օգտատերերի շահերը պաշտպանելու համար: Այժմ միկրոբլոգերներին վերջնագիր է ներկայացվել: Օգտատերերը, որոնք մինչ մարտի կեսը չեն հայտնի իրենց մասին իրական տեղեկատվությունը, չեն կարողանա հաղորդագրություններ հրապարակել, հաղորդում է Compulenta-ն: