AM
9 February 2012 - 14:01 AMT

Apple-ի Siri ձայնային կառավարման համակարգը շուտով կհամալրվի ռուսերեն լեզվով

Ըստ չինական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերության Siri ձայնային կառավարման համակարգը, որը տեղադրված է iPhone 4S-ում հնարավոր է շուտով համալրվի ճապոներենով, ռուսերենով և չինարենով։ Եվ այս նորամուծությունը հնարավոր է գործարկվի մարտ ամսին։Չինական լրատվամիջոցի գաղտնի աղբյուրը նշել է, որ թեստային աշխատանքները նոր լեզուների սկսված են։

Պետք է նշել, որ ըստ լուրերի մարտ ամսին Apple-ը ներկայացնելու է իր երրորդ սերնդի պլանշետային համակարգիչը՝ iPad 3-ը, որը նույնպես իր մեջ ունենալու է Siri ձայնային կառավարման համակարգը։

Siri ձայնային կառավարման համակարգը Apple ընկերությունը թողարկեց iPhone 4S-ի հետ միասին։ Այն հասկանում է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուները։ Apple-ը խոստացել է, որ այն հնարավոր կլինի օգտագործել նաև կորեերեն, չինարեն, ճապոներեն, իտալերեն և իսպաներեն 2012-ին։