LinkedIn գործարար սոցիալական ցանցում գրանցված օգտագործողների թիվը գերազանցում է 150 միլիոնը։ Այս մասին հայտնել է ընկերությունն իր ֆինանսական հաշվետվության ժամանակ։
2011-ի նոյեմբերից սոցցանցի լսարանն աճել է 20 միլիոնով։ LinkedIn-ը կարողացել է գտնել իր տեղը սոցիալական ցանցերի շուկայում՝ մրցակցելով Facebook-ի և Google+-ի հետ։ Facebook-ի օգտագործողների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 845 միլիոնը, իսկ Google+-ինը՝ 100 միլիոնը։
2011-ի 4-րդ եռամսյակի տվյալներով LinkedIn-ը հայտնել է 6,9 միլիոն դալար՝ 30% եկամտի աճի մասին։
Պետք է նշել, որ 2011-ին ընկերությունը մի շարք փոփոխություններ կատարեց՝ ավելացնելով նորամուծություններ։ LinkedIn-ը հասանելի դարձավ ևս 5 լեզուներով, ավելացան նոր ֆունկցիաներ, կատեգորիաներ և այլն։
LinkedIn սոցիալական ցանցը համարվում է գործարար՝ գործատուների և գործ փնտրողների սոցցանց։ Այստեղ մարդիկ աշխատանք են փնտրում, ստեղծում են նոր գործարար կապեր, միմյանց երաշխավորում և պարբերաբար թարմացնում սեփական ռեզյումեն։