AM
10 Փետրվար 2012 - 08:28 AMT

Զբոսաշրջության լավագույն մասնագետները հոկտեմբերին կհավաքվեն Հայաստանում

Հոկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանում կանցկացվի նախարարական մակարդակով միջազգային համաժողով, որը կհավաքի զբոսաշրջության լավագույն մասնագետներին: Այս մասին այսօր մամլո ասուլիսին ասաց էկոնոմիկային նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը՝ հավելելով, որ համաժողով անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2011 թվականի հուլիսին ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազակերպության գլխովոր քարտուղար Թալեբ Ռիֆարիի պաշտոնական այցի շրջանակում:

Այդ համատեքստում Արա Պետրսյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է կազմակերպել այս մակարդակի համաժողովներ, քանի որ ունի համապատասխան ենթակառուցվածքներ: Նրա խոսքով այդ քայլերը ուղղված են նաև Հայաստանում MICE Tourism զարգացնելուն: