ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կայքն անհասանելի է օգտագործողների համար Երևանի ժամանակով ուրբաթ լույս շաբաթ գիշերը, կայքի վրա հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Anonymous հաքերային խմբավորումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով AFP գործակալությունը:
Twitter-ի @YourAnonNews միկրոբլոգում, որն ասոցացվում է Anonymous-ի հետ, հայտնվել է «CIA Tango down» գրությունը, որտեղ CIA-ն ԿՀՎ հապավումն է անգլերենով, իսկ «Tango down» արտահայտության օգնությամբ ԱՄՆ հատուկ ծառայությունները հաղորդում են թշնամու օբյեկտի ոնչնչացման մասին: Հաքերները գրոհի պատճառը չեն նշում: ԿՀՎ ներկայացուցիչները չեն մեկնաբանել այդ միջադեպը: