Հայաստանի կառավարությունը մտահոգված է իր պարտքի բեռի մակարդակով, ուստի հիմա ուսումնասիրում է «Նաիրիտ» քիմիական գործարանի համար փոխառության այլընտրանքները, մասնավորապես այդ նախագծում ռազմավարական ներդրողի ներգրավումը:Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության փոխնախագահ Սերգեյ Շատալովը: Նրա խոսքով, ԵվրԱզԷս Հակաճգնաժամային ֆոնդից միջոցներ ստանալու համար Հայաստանի կողմից ներկայացվել է 400մլն դոլարի հայտ քիմիական գործարանի վերականգնման համար:
Ներկա պահին ֆոնդի կողմից վարկեր են տրամադրվել 3,07 մլրդ դոլարի չափով:






