AM
11 February 2012 - 07:05 AMT

Microsoft-ի աշխատողը ռոբոտ է ստեղծել շան հետ խաղալու համար

Microsoft-ի աշխատող Ջորդան Կորեան ստեղծել է ռոբոտ, որի խնդիրն է զբաղեցնել Դարվին անունով շանը, մինչև Կորեան և նրա գտնվում են աշխատանքի վայրում, հաղորդում է Engadget-ը:

Բնակարանում ռոբոտը, որը շան պատվին ստացել է DarwinBot անունը, շարժվում է անիվների վրա: Նա կարողանում է գնդակ նետել Դարվինին, վերցնել այն հատակից, ինչպես նաև որպես պարգև շանը տալ չոր կեր, եթե այն բերի խաղալիքը: