Հայտնի Anonymous հաքերային խումբը ը կոտրել է Մեքսիկայի լեռնահանքային պալատի կայքը: Նրանք սպառնավել են հրապարակել պաշտոնյաների էլեկտրոնային փոստի բովանդակությունը, հայտնում է cyberwarnews տեղեկատվական ռեսուրսը:
«Ողջունում ենք լեռնահանքային արդյունաբերության պալատին: Քանի դեռ դուք թալանում եք ձեր հանքափորներին, մենք ձեր էլեկտրենային փոստն ենք ներբեռնում: Դուք անվտանգության միջոցներ չունեք ինչպես հանքափորների, այնպես էլ էլեկտրոնային փոստի համար: Ցանկանու՞մ եք, որ էլեկտրոնային փոստի բովանդակությունը հրապարակվի»,-ասվում է Anonymous հայտարարությունում:
Շաբաթ օրը Canimex կայքն անհասանել էր: Կայքի` շարքից դուրս գալուց առաջ, այնտեղ հայտնվել է ներքին սխալի մասին 500 հաղորդագրություն:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ շաբաթ օրը Anonymous խումբը որոշ ժամանակով դադարեցրել է ԿՀՎ կայքի գործունեությունը, ինչպես նաև Ալաբամայի Ազգային անվտանգության դեպարտամենտի կայքինը: Հաքերային խումբը լայն ճանաչում է ստացել 2010թ վերջում: