Համաշխարհային շուկայում նավթի գներն ուրբաթ օրն իջել են Հունաստանին միջազգային վարկատուների կողմից 130 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթի տրամադրման մասին վերջնական որոշման, ինչպես նաև մասնավոր ներդրողների կողմից երկրի 100 միլիարդ եվրոյի պարտքի մարման ակնկալիքով: Լոնդոնի ICE (InterContinental Exchange Futures) բորսայում
Հյուսիսային ծովի Brent Crude Oil նավթային խառնուրդի մարտի ֆյուչերսների արժեքը առևտրի արդյունքների համաձայն նվազել է 1,28 դոլարով՝ հասնելով 117,31 դոլարի մեկ բարրելի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil թեթև նավթի մարտի ֆյուչերսների արժեքը նվազել է 1,17 դոլարով՝ կազմելով 98,67 դոլար մեկ բարրելի դիմաց:






