AM
13 February 2012 - 06:50 AMT

Ադրբեջանցի պատգամավորը կարծում է, որ ՄԽ-ն ստեղծվել է հակամարտությունը շարունակելու համար

ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարիների ընթացքում ցույց է տվել ղարաբաղյան հակամարտության լուծման անհնարինությունը, հայտարարել է միջազգզային հարբերությունների և միջխորհրդարանական կապերի հարցերով Միլի Մեջլիսի հանձնաժողովի ղեկավար, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: «Այդ կառույցն իր գործունեության ընթացքում այդպես էլ չի կարողացել գտնել հակամարտության լուծման ուղիներ: Տպավորություն է ստեղծվում, որ ԵԱՀԿ ՄԽ-ը ստեղծվել է հակամարտության շարունակության համար, այլ ոչ թե դրա լուծման»,- ասել է նա:Հիշեցնելով այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այնպիսի առաջատար երկրներ են, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, Սեիդովը տարակուսանք է հայտնել, որ մինչև հիմա այդ հակամարտությունը չլուծված է մնում:

Խոսելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին՝ նա ասել է, որ Ֆրանսիան դրանով թուլացրել է իրեն: «Եթե մի երկիր թուլացնում է իրեն, նշանակում է, որ թուլացնում է այն կազմակերպությունները, որոնցում ներկայացված է»,- հայտարարել է Սեիդովը՝ նկատի ունենալով ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահությունը: