AM
13 February 2012 - 08:51 AMT

Մեկնարկել է The BOBs-2012 բլոգերի միջազգային մրցույթում հայտերի ընդունելությունը

Փետրվարի 13-ին մեկնարկել է The BOBs-2012 բլոգերի միջազգային մրցույթի հայտերի ընդունելությունհը, որը կազմակերպվել է Deutche Welle գերմանական մեդիակորպորացիայի կողմից:

Մրցույթին կարող են մասնակցել բլոգեր 11 լեզուներով: Այս տարի ժյուրին հատուկ ուշադրություն կդարձնի ռեսուրներին, որոնք զգալի ավանդ են ունեցել հասարակության համար նշանակալի թեմաներով բանավեճերի զարգացման մեջ, ինչպես նաև աջակցել են ժողովրդավարությանը և խոսքի ազատությանը:

Մրցույթը տեղի է ունենալու վեց միջազգային և 11 լեզվական անվանակարգերով: Անվանակարգերը հետևյալն են. լավագույն բլոգ, լավագույն վիդեոբլոգ, տեխնոլոգիաների օգտագործում հասարակության բարօրության համար, լավագույն հասարակական քարոզչություն սոցիալական մեդիայում և կրթություն ու մշակույթ: