2011թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, ինչպես և 2010թ. նույն ժամանակահատվածում, Հայաստանում արտադրվել է է 297.9 հազար տոննա հաց: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ընդ որում, ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 0.2 տոկոսով՝ կազմելով 156 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 11.5 տոկոսով 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսների համեմատ և կազմել է 12926.2 տոննա:
2011թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մակարոնային ապրանքների արտադրությունն աճել է 20,2 տոկոսով՝ կազմելով 3247.9 տոննա: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի արտադրությունն աճել է 41.4 տոկոսով՝ հասնելով 746.1 տոննայի:






