AM
13 February 2012 - 10:55 AMT

Մեծ Բրիտանիայում հազվագյուտ Ferrari-ն վաճառվել է 32 մլն դոլարով

Մեծ Բրիտանիայում 1963 թ. Ferrari 250 GTO ավտոմեքենան վաճառվել է 32 մլն դոլարով, հաղորդում է autonews.ru-ն: Ավտոմեքենան իսկական հազվագյուտ իր է. նրանից թողարկվել է 39 հատ 1962-64 թթ.: Թողարկման պահին նման մեքենայի արժեքը կազմել է 9,6 հազար դոլար:

Հիմա այն երբևէ վաճառված ավտոմեքենաներից երկրորդ ամենաթանկ մեքենան է: Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է 1936 թ. Bugatti Type 57SC Atlantic-ը, որը 2010-ին վաճառվել է 35 մլն դոլարով: