ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով աշխարհի ամենաճանաչված Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ մամլո ծառայությունից:
Պատասխանները նույնպես զետեղվելու են «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջում: Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը և դառնալ քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ:
Նշենք, որ ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն արդեն երկար ժամանակ է, ինչ ունի սոցցանցում սեփական էջը և բավական ակտիվ է: