Ռուսաստանի Դաշնության կրթության որակի մոնիտորինգի գիտահետազոտական ինստիտուտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 1-3-րդ կուրսի ուսանողներին հրավիրում է մասնակցել Միջազգային ուսանողական բաց ինտերնետ-օլիմպիադաներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից:
Ինտերնետ-օլիմպիադաները կանցկացվեն հետևյալ մասնագիտություններով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, տնտեսագիտություն, բնապահպանություն, տեսական մեխանիկա, մետաղների դիմադրություն, ռուսաց լեզու, Ռուսաստանի պատմություն:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012 փետրվարի 28-ը գրանցվել i-olymp.ru կայքում:






