Տյառնընդառաջի տոնի նախօրեին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացել է տոնական համերգ, որին մասնակցել են մենակատարներ և ստեղծագորական համույթներ, որոնք գործում են Տաշքենդի Հայկական մշակութային կենտրոնին առընթեր:
Տաշքենդում կայացած երեկոյի խորհրդանիշները եղել են սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը և Տյառնընդառաջի խորհրդանշական խարույկը: