AM
12 April 2003 - 15:27 AMT

ՊԵՆՏԱԳՈՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԱՄՆ

Առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը կայցելի ԱՄՆ: Այդ հարցը, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, քննարկվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնի հանդիպման ընթացքում: Դիվանագետը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հրավերը արդեն փոխանցվել է Սաֆար Աբիեւին: