Google ինտերնետ-խանութը կազմակերպում է ուղիղ միացումներ ավանդական բրազիլական դիմակահանդեսից` YouTube-ի հատուկ ալիքի միջոցով: Այս մասին հայտնում է YouTube-ի կորպորատիվ բլոգը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ամեն տարի մի քանի բրազիլական քաղաքներ մրցակցում են ամենավառ և գունազարդ դիմակահանդեսի կազմակերպման համար, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկներ: Առավել հայտնի է Ռիոյի դիմականադեսը, սակայն մյուս քաղաքների դիմականադեսները ոչ պակաս հանրահայտ են: Որպես կանոն դրանք տարբերվում են երաժշտական ոճերով:
YouTube-ում` youtube.com/carnaval, հեռարձակումն իրականացվելու է Բրազիլիայի հյուսիս-արևելքի Սալվադոր քաղաքից, փետրվարի 16-21: Google-ի տվյալներով, Սալվադորի դիմականադեսին ամեն տարի մասնակցում է ավելի քան 1.5 մլն զբոսաշրջիկ:
Բացի այդ ինտերնետ օգտատերերը կկարողանան հարցեր տալ դիմականդեսի մասնակիցներին Բրազիլիայում հայտնի Orkut սոցկայքի միջոցով, որը ևս պատկանում է Google-ին: