AM
14 Փետրվար 2012 - 07:18 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մատուցում է 1 ամիս անվճար խոսելու անակնկալ սիրահարներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրո տոների կապակցությամբ հնարավորություն է տալիս կանխավճարային բաժանորդներին մեկ ամիս շարունակ անսահմանափակ շփվել իրենց սիրելիների հետ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Փետրվարի 13-ին կամ 14-ին բաժանորդները կարող են ընտրել մեկ սիրելի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից` ուղարկելով *114*հեռախոսահամար# հրահանգը, և մինչև մարտի 14-ը կարող են անվճար զանգահարել տվյալ համարի բաժանորդին: Հրահանգն ուղարկելիս գանձվում է 350 դրամ:

«Սիրում եմ…» կանխավճարային սակագնային պլանի և «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդները չեն կարող մասնակցել ծրագրին: Որպես սիրելի համար հնարավոր չէ ընտրել «Սիրում եմ…» սակագնային պլանի և կորպորատիվ փաթեթների հեռախոսահամարներ: