Ամերիկացի կանոնակարգողները հավանություն են տվել Google-ին բջջայիններ արտադրող Motorola Mobility ընկերությունը գնելու հարցում: ԱՄՆ արդարադատության նախարարությունը համարել է, որ 12,5 մլրդ դոլարի գործարքը չի խախտում ազատ մրցակցության սկզբունքը, հայտնում է Բի-բի-սին:
Որպեսզի գործարքն վերջնականապես ուժի մեջ մտնի, այն պետք է ստանա Չինաստանի կանոնակարգողների հավանությունը:
Սակայն, ըստ փորձագետների, Չինաստանի դիրքորոշումն այդ հարցում այնքան էլ հստակ չէ՝ չինական իշխանությունների հետ Google-ի լարված հարաբերությունների պատճառով: