Թուրքիայում աշխատանքներ են տարվում աշխարհի տարբեր երկրներում թուրքական ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու առնչությամբ: Այս մասին թուրքական ԶԼՄ-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի նախարար Զաֆեր Չաղլայանը: Ըստ նրա, այժմ թուրքական տնտեսությունը արագ զարգանում է և բազմաթիվ երկրներ ցանկանում են փոխառել այդ փորձը: Նախարարն ընդգծել է, որ ԱՏԳ-ը հնարավորություն են տալիս առավելագույնս օգտագործել թուրքական բիզնեսի առավելությունները` հաշվի առնելով Մերձակա և Միջին Արևելքի, ինչպես նաև Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրների շուկաներին մոտ լինելը:






