2012 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է 626 382 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը: Ընդ որում, ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 671-ով:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի «1-04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից գրանցված տվյալների համաձայն, 2011 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել է 36 042 հայտ:
Գրանցված հայտերից գերակշռող մասը` 20 585-ն առնչվել է գազասպառման ներտնային համակարգերին, որից 6828-ը վերաբերվել է գազի արտահոսքին, 4957-ը` ազդանշանային համակարգի գործարկմանը, 6695-ը` այլ բնույթի կանչեր, 1678-ը եղել է կեղծ և այլն: Գրանցված հայտերից 14531-ը վերաբերվել է գազատարների, 926-ը` գազակարգավորիչ կայանների հետ կապված խնդիրներին:






