Android սմաթֆոններում ու HTC պլանշետներում հնարավոր կլինի խաղեր գործարկել Sony PlayStation կոնսոլից, հայտնում է Pocket-lint-ը, հղում անելով անանուն աղբյուրներին: Ակնկալվում է, որ Mobile World Congress ցուցահանդեսում HTC և Sony-ին համատեղ հայտարարություն կանեն այդ մասին: Թե հատկապես որ սարքերին է անդրադարձել նորարարությունը, չի հստակեցվում: HTC հրաժարվում է մեկնաբանություններից: