AM
15 February 2012 - 08:47 AMT

Yahoo!-ի բանակցությունները Alibaba-ի բաժնետոմսերի վաճառքի մասին դադարեցվել են

Yahoo!-ի և չինական Alibaba-ի միջև բանակցությունները ասիական ակտիվները ամերիկյան ընկերությունից գնելու շուրջ փակուղի են մտել: Արդյունքում սպառնալիքի տակ է հայտնվել 17 մլրդ դոլարի գործարքը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Yahoo! ինտերնետ ընկերությունը մտադիր էր վաճառել իր բաժնեմասը Չինաստանի Alibaba ընկերությունում և ճապոնական Yahoo!-Japan համակարգում: Գործարքը խափանվեց այն բանից հետո, երբ Հոնգկոնգում բանակցությունների ժամանակ Yahoo!-ն անընդունելի պայմաններ առաջադրեց:

Yahoo!-ի և չինական Alibaba-ն հրաժարվում են մեկնաբանել կատարվածը: Չի բացառվում, որ գործարքի պայմանները կարող են վերանայվել: