Apple ընօերությունն իր ասիական գործընկերների հետ միասին թեստավորում է 8 դյույմանոց էկրանով պլանշետը, հաղորդում է The Wall Street Journal –ը` հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին:
WSJ աղբյուրներից մեկը պնդում է, որ նոր սարքի էկրանի հնարավորությունները iPad 2-ի մակարդակում կլինեն, այսինքն` 1024×768 կետ: Միևնույն ժամանակ iPad-ի երրորդ սերունդը, ինչպես սպասվում է, կստանա 2048×1536 գերբարձր թույլտվությամբ էկրան:
Ոչ մեծ անկյունագծով պլանշետը կօգնի Apple-ին ավելի հաջող մրցակցել Google Android համակարգի հիման վրա կոմպակտ մոդելներ առաջարկող արտադրողների հետ: Այդպես Samsung-ն արտադրում է 5,3-ից մինչև 10,1 դյույմ անկյունագծով պլանշետներ: Խոշորագույն ցանցային ռիթեյլեր Amazon-ը թողարկում է 7 դյույմանոց Kindle Fire պլանշետը, որը բեսթսելլեր է դարձել, բայց այդ դեպքում պակաս դեր չի խաղացել ցածր գինը` 200 դոլար:
Apple-ը մշտապես սարքերի նախատիպեր է մշակում, որոնցից բոլորը չէ, որ արտադրության են ուղարկվում, նշում է WSJ-ը:
Ներկայումս iPad պլանշետներն ամուր պահում են առաջատարի դիրքերն իրենց սեգմենտում` վերահսկելով նման սարքերի համաշխարհային շուկայի մոտ 60 տոկոսը: