AM
15 February 2012 - 08:55 AMT

Բուլղարիան ևս հրաժարվել է վավերացնել ACTA-ն

Բուլղարիան դարձել է 6-րդ երկիրը, որը հրաժարվել է կոնտրաֆակտային արտադրանքի դեմ պայքարի միջազգային համաձայնագրի՝ Ant-Counterfeiting Trade Agreement (ACTA) ստորագրումից, հաղորդում է Delfi-ն:

Սոֆիան առայժմ չի վավերացնեի ACTA պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Տրայչո Տրայկովը: Նրա խոսքով, կառավարությունն այդ փաստաթուղթը կներկայացնի խորհրդարանի վավերացմանը միայն այն բանից հետո, երբ ԵՄ երկրները միասնական դիրքորոշում կհամաձայնեցնեն այս հարցում:

Բուլղարական իշխանությունները որոշել են ACTA վավերացումը հետաձգել փետրվարի 11-ին և 12-ին կայացած քաղաքացիների բողոքի զանգվածային ակցիաներից հետո, ովքեր կարծում են, որ այդ փաստաթուղթը ինտերնետում ազատությունը սահմանափակելու փորձ է: