AM
15 Փետրվար 2012 - 08:56 AMT

Հայաստանում բարձրացվել են 2012թ. ընթացքում ԱՊՊԱ-ի փոխհատուցման սակագները

Հայաստանի Կենտրոնական բանկը հաստատել է 2012թ. ընթացքում ԱՊՊԱ-ի փոխհատուցման սակագների բարձրացումը, որն ընդունվել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից: Ինչպես հաղորդվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, անձնական վնասի դեպքում ապահովագրական գումարը (փոխհատուցման առավելագույն չափը) ավելացվել է 300 հազար դրամով և կազմում է 3,3 մլն դրամ` յուրաքանչյուր տուժածի համար, իսկ յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար փոխհատուցման առավելագույն չափն ավելացվել է 1 մլն դրամով` հասնելով 10 մլն դրամի:

Միաժամանակ գույքի վնասի դեպքում ապահովագրական գումարները (փոխհատուցման առավելագույն չափը) նույնպես ավելացվել է 300 հազար դրամով` հասնելով 1,8 մլն դրամի` յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար:

Միաժամանակ ԱՊՊԱ-ի սակագները և ռիսկի գործակիցների չափերն անփոփոխ են մնացել:

Միաժամանակ Բյուրոյի խորհուրդը վերանայել է միանվագ փոխհատուցումների չափը, որոնք կապված են տուժածների թաղման ծախսերի հետ` դրանք բարձրացնելով մինչև 1 մլն դրամի` նախկին 650 հազար դրամի փոխարեն:

Հայաստանի ապահովագրական ընկերություններն ընթացիկ տարվա հունվարին ԱՊՊԱ-ի 2 675 փոխհատուցում են վճարել` շուրջ 591,1 մլն դրամ ընդհանուր գումարի չափով, տեղեկացվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում: Միաժամանակ պարգևավճարների ծավալը կազմել է շուրջ 6,9 մլրդ դրամ:

Ըստ հունվարի 31-ի տվյալների` Հայաստանում ապահովագրված է ավելի քան 311,8 հազար տրանսպորտային միջոց, փոխհատուցումների վճարման հայտերի թիվը կազմել է շուրջ 2,9 հազար, ընդ որում` 18 դեպքի առթիվ հայտերը չեն բավարարվել:

Բացի այդ, ներկայումս վճարման գործընթացում է գտնվում 111,8 մլն դրամ ընդհանուր գումարի չափով փոխհատուցում: